▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտոնյալ պայմաններ՝ օրինապահ հարկատուներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին այսօր առաջարկեց արտոնյալ պայմաններ տրամադրել օրինապահ հարկատուներին:

«Պարոն Ջավադյան, ՊԵԿ-ի ղեկավարը նման առաջարկ է արել, իրենք ուզում են հարկատուների դասակարգում մտցնել: Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առեւտրային  բանկերի ղեկավարների հետ քննարկեք հետևյալ հարցը. եթե հարկատուն կունենա օրինապահ կոչում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: Ո՞նց եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

ԿԲ նախագահը նշեց, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում եւ ռիսկային կշիռները բանկերի համար նվազեցնել. «Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում և վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով եւ հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին