▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթնացիր և լուսանկարվիր. նոր ֆլեշմոբ հայտնիների մասնակցությամբ

Բրիտանացի մի շարք հայտնի աստղեր մասնակցել են WakeUpCall կոչվող ֆլեշմոբին: Ակցիայի նպատակն այն է, որ մարդիկ անմիջապես արթնանալուց հետո լուսանկարվեն և տեղադրեն այդ լուսանկարն իրենց միկրոբլոգներում հետևյալ հեշթեգով` #WakeUpCall: Ինչպես և նախորդ Ice Bucket Challenge ֆլեշմոբում, այնպես էլ այս ակցիայի ժամանակ մասնակիցները կարող են մարտահրավեր նետել և այդ կերպ բարեգործություն անել: Տեղեկացնենք, որ ֆլեշմոբից ստացված ողջ գումարը փոխանցվելու է սիրիացի փախստական երեխաներին:

Նշենք, որ հայտնիներին, որոնց թվում են Քելլի Բրուկը, Դեյզի Լոուն, դերասան Հյու Գրանտը, օրերս միացել է նաև մոդել Նաոմի Քեմբելը, ով, անհերքելի է, որ նույնքան գեղեցիկ է արթնանալիս, որքան նաև իրեն կարգի բերելուց հետո: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին