«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 3 տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել՝ ներգրավվել իրենց ցուցակներում: Սահակյանը, սակայն, ձեռնպահ է մնացել անուններ բարձրաձայնելուց՝ նշելով, որ մերժել է առաջարկները:
Նա հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը՝, թե ինքը պատրաստվում է Տավուշի մարզում Հայ հեղափոխական դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվել:
Մեր թղթակցի ճշտող հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ չկա մի կուսակցություն, որի ցուցակով բժիշկը պատրաստ է մուտք գործել քաղաքականություն, Արտավազդ Սահակյանը պատասխանել է, որ ինքն առայժմ որեւէ որոշում չի ընդունել:
«Ես դեռ ժամանակ ունեմ եւ այս ընթացքում կհետեւեմ մարդկանց վարքին: Իմ այն տարիքը չէ, որ շուտափույթ որոշումներ կայացնեմ»,-հայտարարել է Հայաստանի գլխավոր պլաստիկե վիրաբույժը, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում