Երեկ, նոյեմբերի 7-ին, Արամ Ասատրյանի մահվան 17-րդ տարելիցն էր:
Այսօր արդեն Մոսկվայում կկայանա նրան նվիրված համերգային երեկոն, որին ելույթ կունենան մի շարք հայտնիներ, ինչպես նաև Արտաշ Ասատրյանն ու իր որդին՝ Գրիշան:
Նրանք նախքան համերգային օրվան պատրաստվելը եկեղեցում աղոթք են արել`Արամ Ասատրյանի և բոլոր ննջեցյալների համար:
Տեսանյութում կադրեր են այդ մասին, ինչպես նաև համերգին մասնակցող հայ հայտնիների որոշ հրապարակումները սոցիալական ցանցերում։
Հատկանշական է, որ Տիգրան Ասատրյանը չի մասնակցելու այս համերգին`ի տարբերություն ԱՄՆ-ից ժամանած մյուս արտիստների: