▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշը փորձում է պարզել՝ ով է մեղավոր ցեղասպանության մեջ. թուրքական կլկլոցներով նոր հիթ` ցեղասպանության մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս անմոռուկային անհեթհեթությունները քիչ էին իբր, հիմա էլ նոր պատուհաս եղավ գլխներիս.Արտաշ Ասատրյանը որոշեց ցեղասպանության մասին տեսահոլովակի պրեմիերա անել...

Իհարկե, ամեն ոք ունի յուրովի ընկալելու այս ողբերգությունն ու յուրովի այն ապրելու։ Նաև անհերքելի է այն, որ ճաշակն ընկեր չունի, բայց ախր Արտաշ ջան, քո արևին ղուրբան, գավառամտությունը եթե օբյեկտիվ երևույթ է, դա դեռ չի նշանակում, որ պետք է այն այսպիսի հնչեղ ու անհեթհեթ կերպով մատուցես աշխարհին...

Մի քիչ վերլուծենք էլի այս գլուխգործոցը։Երգի անվանումն ինքնին աբսուրդ է՝ «Ո՞վ է մեղավոր»... Արտաշ ջան, չգիտե՞ս, թե ով է մեղավոր։ Բայց էդ էլ մի կողմ, համարենք որ ցանկանում էր ինտրիգ ստեղծել։

Ախր Արտաշ ջան, համաձայնվիր, որ թուրքերի իրագործած ցեղասպանության մասին երգը թուրքական կլկլոցներով երգելը պատմության վատագույն մտահաղացումների մեջ կարելի է դասել։ Հասկանում եմ իհարկե, որ երգի բառերը սալֆետկայի վրա են գրված եղել երևի ու կեսը կորել է, և արդյունքում, հանգի ու ռիֆմի մասին մոռանալով՝ ստիպբած կլկլացնելով ես լրացնում էդ բացը, բայց պետք չէր էլի։

Առանձնապես հուզիչ էր «վայրագ, անսիրտ, գազան» ու այլ նմանօրինակ բառերով ծակուծուկերը փակելը, բայց ես նահատակվեցի, հատկապես այս տան վրա.

«Եղեռնից մի դար է անցել,
օսման թուրքերը դեռ չեն ճանաչել...»

Ասում եմ մի երկու կուպլետ ավել երգեր, կարող ա սկսել թվել, թե որ երկրներն են ընդունել ու երբ, ձեռի հետ էլ Նալբանդյանի ու Սերժի ասածներից մի երկու բան կցիտեր...

Մի խոսքով, էս երգը ու հոլովաակը դիտելուց հետո հասկացա, որ ֆեյսբուքը «Լայք»-ից բացի, պետք է միա հատ էլ «Յախք» կնոպկա մտցնի։

Հերիք է էլի ցնցեք մեզ Ցեղասպանության 100-ամյակը բռնաբարելու ձեր օրիգինալ տարբերակներով:

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին