Ամիսներ առաջ գրվեց սիրված երգիչներ Արտաշ և Տիգրան Ասատրյանների հաշտվելու մասին լուրը: Արտաշը մեկ տարի առաջ որդու`Գրիշոյի հետ մեկնել էր ԱՄՆ՝մասնակցելու Տիգրանի որդու ՝Արամի սպասվող հարսանյաց հանդեսին։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հետևելով նրանց հետագա հրապարակումներին՝երևում էր, թե որքան ուրախ մթնոլորտում էր անցել հարսանյաց հանդեսը։ Սիրված երգիչների հաշտությունը չափազանց սպասված լուր էր նրանց երկրպագուների համար:
Հետաքրքրականն այն էր, որ ամիսներ առաջ ողջ հայկական համացանցային տիրույթում Արտաշի դստեր` գեղեցկուհի Սյուզիի հարսանյաց հանդեսն էր, որտեղ ներկա չէր հորեղբայրը:
Այո, անգամ հորեղբոր ընտանիքից որևէ մեկը չէր ժամանել իրենց զարմուհու, քույրիկի հարսանյաց հանդեսին, ԱՄՆ-ից էստեղ հատուկ հարսանիքի համար եկել էր նրանց մյուս եղբոր`երջանկահիշատակ Սեդրակի որդու նշանածը,ով մեծ ակտիվություն էր ապահովում ողջ հարսանիքի ընթացքում:
Իհարկե պարզից էլ պարզ է` ինչու հորեղբայրների որդիները, ովքեր չեն ծառայել հայրենիքում, չկարողացան գալ, սակայն հորեղբոր դուստրն իր ընտանիքով, ինչպես նաև Տիգրան Ասատրյանի բացակայությունն այս մեծ երեկոյին տարօրինակ էր թվում:
Հավելենք, որ նաև պատմել էինք նրանց քրոջ`Զվարթի` եղբայրների հետ ունեցած խնդրին, չշփվելուն և երկար ժամանակ կապ չունենալուն:
Սակայն ի տարբերություն Տիգրանի` Զվարթը բարի գտնվեց իր աղջիկների մասնակցությունն ապահովելու իրենց քույրիկի հարսանյաց հանդեսին: Դե իսկ հայտնի տեսանյութը, որտեղ լաց էր լինում Զվարթը, հորաքրոջ և զարմուհու խոսակցությունն էր:
Եվ ահա, Արամ Ասատրյանի 70-ամյա հոբելյանական երեկոյին, որը նախատեսվում է տեղի ունենալ նոյեմբեր ամսին, կրկին բացակայում են Տիգրանը`իր որդիների հետ`որպես երգիչներ:
Հետևելով այն երգիչների ցանկին, ովքեր և ԱՄՆ-ից, և ՀՀ-ից, և աշխարհի տարբեր կետերից գալու են մասնակցության, հարց է ծագում`ի՞նչն է ստիպում Տիգրանին հանգստանալու համար գնալ ամեն տեղ, բացի եղբոր հետ առընչվող միջոցառումներին ներկա գտնվելը:
Հավելենք, որ ինչպես հաշտության, այնպես էլ 2 եղբայրական ընտանիքները վեճի լուրը բացառիկ կերպով հայտնելով՝ մենք նկատել էինք, որ դեռ տարիներ առաջ ընտանիքները ներկք չի լինում մեկը մյուսի միջոցառմանը, չի շնորհավորում ծննդյան տարեդարձները, ինչպես նաև դադարել է խոսել մեկը մյուսի հետ և հետևել օրինակ ինստագրամյան հարթակում:
Ավելի ուշ Արտաշն ասել էր հետևյալը.
«Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել էր Արտաշ Ասատրյանը։
Թե ուր կտանի այս շրջանի անհամաձայնություն`դժվար է ասել, սակայն մենք կրկին ցանկանում ենք սիրված երգիչներին և իրենց ընտանիքներին միմյանց կողքին տեսնել»։