▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքն է

Հանրահայտ ու սիրված երգիչներից Արտաշ Ասատրյանն ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք։ Նրա երեխաներն արդեն բավականին մեծ են:

ՍթարՆյուզ-ն  է գրում ու հավելում․ «Վերջերս Արտաշը ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք, որին հաջորդեց նաև իր ավագ որդու`Գրիշայի վերադարձը: Պատճառը`ընտանիքում սպասվող մեծ ուրախությունն է: 2 տարի առաջ Արտաշի դուստրը նշանադրվեց, որի երեկոյի գերշքեղ կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:

Եվ ահա, նշանադրությունից 2 տարի անց Արտաշի դուստրը`Սյուզին ամուսնանում է: Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:

Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան:

Պսակադրությունն իրականացվելու է Էջմիածնում, իսկ Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում`հայտնի երգիչների ուղեկցությամբ, շարունակվելու  է քեֆ-ուրախությունը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին