Երգիչ Արտաշ Ասատրյանը վերջին շրջանում շատ ակտիվ է ինստագրամյան իր էջում և պարբերաբար նոր սթորիներ է հրապարակում՝ փորձելով նաև ներկայացնել որդուն և նրա նոր կատարումը։ Բայց այդ հրապարակումները, մեղմ ասած, չեն համապատասխանում հանրային մարդու սոցիալական էջերին և երբեմն էլ բավականին ծիծաղելի է դրանց հետևելը։
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Երգիչը կրկին զավեշտալի իրավիճակում է հայտնվել՝ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակելով երգիչ Գևորգ Մկրտչյանի սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի լուսանկարը։ Բանն այն է, որ Քրիստինայի ֆան էջերից մեկը, հրապարակել է նրա լուսանկարն ու կցել Գրիշա Ասատրյանի կատարումը՝ նշելով նաև Արտաշին և Գրիշային։ Արտաշն էլ որոշել է այդ հրապարակումով կիսվել ինստագրամյան իր էջում։ Այս ամենը կարող էր ընկալելի լինել, եթե երգիչը փոքր-ինչ ուշադրություն դարձներ, թե ինչպիսի սթորի է հրապարակում, այլապես այն տպավորությունն է, որ Արտաշը պարզապես հրապարակել է Քրիստինայի լուսանկարն ու հնարավորինս մեծ տառերով գրել Գրիշայի անունը»։
Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից