Armtimes.com-ի զրուցակիցն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
-Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է հիմա ԼՂ դիրքերում, տեղեկություններ կան, որ մարտական գործողություններ են սկսվել, սա համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Որեւէ արտառոց բան չկա, իրավիճակն այնպիսին է, ինչպես ամեն օր կա. հակառակորդը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը, բայց արտառոց պահվածք չէ: Այնպիսի իրավիճակ է, որին մեր ժողովուրդը սովոր է. 1994 թվականից նույն վիճակն է:
-Այսինքն, մարտական գործողություններ չկա՞ն, ուղղակի դիրքային կրակոցնե՞ր են:
-Նրանք խախտում են զինադադարի ռեժիմը, հեռահար դիրքերից արձակում են տարբեր տիպի կրակոցներ, երբեմն նռնականետեր են օգտագործում: Այն, ինչ միշտ կա, որեւէ արտառոց բան տեղի չի ունենում:
-Ո՞րն է պատճառը, որ ՊԲ-ն թաքցրել է վիրավորների մասին տեղեկությունը:
-Մենք պետք է շատ զգույշ մոտենանք ադրբեջանական ցանկացած հաղորդագրության, հիմա իրենք տարածում են, եւ այն տեղեկատվական պատերազմի մի ձեւ է, փորձում են ահաբեկել հասարակությանը, որ վիճակը վատ է: Մենք, դժբախտաբար, ամեն անգամ աժիոտաժ ենք առաջացնում հանրության մեջ: Այո, խախտում են զինադադարի պահպանման ռեժիմը, բայց այն ճգնաժամ չէ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում