▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ՝ դեպի Վրաստան ճանապարհին․ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հատել սահմանը

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստանի սահմանն անցնող հատվածում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ահազանգած բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վրացական կողմի թերի ու փնթի աշխատանքից, ասելով, որ եթե Հայաստանի մաքսատան աշխատակիցները աշխատում են օպերատիվ ու բարեխիղճ, ապա նույնը չես կարող ասել վրացական կողմի մասին: Վրացական կողմում միտումնավոր, ժամեր շարունակ Հայաստանից մեկնողներին պահում են, ստուգումները կատարում են «կրիայի հոգեբանությամբ», ինչի պատճառով մարդիկ ժամերով ու օրերով չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը:

Հերթն էլ անցնում է մի քանի կիլոմետրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին