▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դրության ամենաշատ «քաշվածը» Հովիկ Աղազարյանն է. որդու հարսանիքն անորոշ ժամանակով հետաձգվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության երկարաձգման որոշման ամենաուժգին հարվածը ստացել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հերթական եւ անորոշ ժամկետով հետաձգվել է նրա միջնեկ որդու հարսանիքը, որը նշանակված էր ապրիլի 3-ին, սակայն մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել էր:

«Փաստորեն, իշխանության երեսից Դուք էլ «քաշվեցիք»»,- երեկ կատակով հարցրել է մեր լրագրողը։ Պատգամավորն ասել է. «Մենակ հարսանիքով չէ, կա նաեւ ամուսնություն», եւ չի բացառել, որ եթե ներկայիս իրավիճակը երկար շարունակվի, ապա սուսուփուս ամուսնությունը կկազմակերպեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին