▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Հայաստանում. 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը

Ոոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։

Այս մասին գրում է Shamshyan.com-ըԻրավապահները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս.-ին։

Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ 32-ամյա Ք. Մ.-ն 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին մոտ 20 հազար ԱՄՆ դոլարով ոմն Լեւոնի միջոցով վաճառել է երիկամը։ Դրանից հետո իրեն առաջարկվել է նույնպես վաճառել երիկամը՝ հայտնելով, որ կա երիկամի գնորդ ու այդ գնորդը պատրաստ է վճարել 15 հազարից 20 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ առանձին հոգալ արտասահման տեղափոխվելու եւ այնտեղ գտնվող բժշկական կենտրոններից մեկում վիրահատության ծախսերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Լեւոնի անձը պարզելու, ինչպես նաեւ նրան եւ Ք. Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին