▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք՝ Երևանում. ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել էին փողոցում

Հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի էր՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում էին հայտնվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված էին, հավանաբար ավտոմեքենա էր հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության էին հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում էր շատ վատ վիճակում:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին