▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթի արագ տեմպը սպառնում է Հայաստանը վերածելու քաղաք -պետության

Այսօր ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացա, որ անցած երկու օրերին միայն Հայաստանի սահմանային անցակետերից մեկով հայրենիքը լքել է 11500 մարդ՝ մեծամասամբ ընտանիքներով՝ 4500 մարդ առաջին, 7000՝ մյուս օրը: Ընտանիքներով արտագաղթելու փաստը վկայում է այն մասին, որ նրանք մեծամասամբ Հայաստանը լքում են ընդմիշտ: Առանց էմոցիոնալ պոռթկումների, որոնք հիմա շատ դժվար է զսպել, ցանկանում եմ ևս մեկ անգամ պնդել՝ արտագաղթի կանխարգելման համար վիրահատական շտապ միջոցառումները ուշանում են: Ստացվում է, որ վերջին շրջանում դարձել եմ արտագաղթի ողբասացը, սակայն արտագաղթի տեմպը սպառնում է երևույթը վերածելու ազգային ողբերգության: Երևույթը թուլացնելու համար անհրաժեշտ է միավորել հանրապետության կադրային և ծրագրային ամբողջ ռեսուրսը, ինքս բազմիցս հանդես եմ եկել հրապարակային ծրագրային դրույթներով, որոնք հաստատապես թերի են, սակայն գոնե արտացոլում են սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման հիմնական շեշտադրումները: 
Մենք կորցնում ենք Հայաստանը...
Արտագաղթի արագ տեմպը սպառնում է Հայաստանը վերածելու քաղաք -պետության: Մի պահ անջատեք Հայլուրը և մտածեք ու գործեք սթափ...

 

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին