▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթած հայ հայտնիները. (մաս 3)

ESem.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող ու ստեղծագործող հայ հայտնիներին: 

Միստր X

Երգիչ Միստր X-ը՝ Արթուր Հակոբյանը, արդեն 2 տարի է, ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստանից տեղափոխվելը ճակատագրական էր երգչի համար: Օվկիանոսից այն կողմ նա գտավ իր կեսին: Տարեվերջին տեղի կունենա նրա ու հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի պսակադրությունը: Օտար ափերում էլ Արթուրը շարունակում է ստեղծագործել, ապրել բեմական կյանքով:

Մարիամ Մելիքյան

Վերջին տարիներին հայկական մի շարք հումորային նախագծերից հայտնի դարձած Մարիամ Մելիքյանն ամուսնությունից հետո կողակցի՝ Գոռի հետ տեղափոխվել է Եվրոպա: Անգլիայում բնակվող դերասանուհին իր առօրյան նվիրել է ընտանիքին ու առաջնեկին, որ լույս աշխարհ կգա նոյեմբերին:

Նորո

Ճակատագրի հետևից գնալով՝ երգիչ Նորոն հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ բնակվում է կնոջ և որդու հետ: Հայրրենիքից շատ հեռու երգիչը շարունակում է զբաղվել իր սիրելի գործով՝ երգում է ակումբում, նոր երգեր ու տեսահոլովակներ ձայնագրում: Օրեր առաջ տեղի ունեցավ նրա նոր՝ «Ամենալավ հարսը» երգի տեսահոլովակի պրեմիերան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Արտագաղթած հայտնիները (մաս 1)

Հայաստանից արտագաղթած հայտնիները (մաս 2) 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին