Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նամակով դիմել է «Արտադրված է Հայաստանում» խանութի տնօրինությանն ու նշել է, որ այդ խանութում Թուրքիայում արտադրված հագուստ են վաճառում:
Մելիշ Արմի ֆեյսբուքյան էջի գրառումը՝ ստորև.
«Մինչև մեկ շաբաթ առաջ Ձեր մշտական հաճախորդն էի, բայց ինչպես գրեթե բոլոր դուք էլ մարդկանց վստահությունը չարաշահեցիք: Գնելով տղամարդու տաբատ , տանը արդեն հայտնաբերեցի որ դա թուրքական արտադրանք է: Եվ ինչու՞...
կբացատրե՞ք: Ինչու՞ եք չարաշահում են մարդկանց վստահությունը որոնք հավատում ու գնահատում են ձեր գործը...Մեկ հաճախորդ կորցրիք: Ու վստահ եմ ՝ ինձ կհետևեն շատերը: Ահա նաև նկարները, իսկ երբ երեկ մտա խանութ , արդեն հասցրել էիք պիտակի տակի հատվածները կտրատել... Վատ է , շատ վատ է..»