Արդեն տեղեկացրել ենք, որ Խորենացի փողոցից ոստիկաններն ու կարմիր բերետավորները բերման էին ենթարկել նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով, հիշեցնենք, երեկվանից միացել էր ցուցարարներին:
Հայտնի է դարձել , որ Արսինե Խանջյանին մյուս բերման ենթարկվածների հետ տարել էին Իսակովի փողոցի վրա գտնվող ոստիկանության ներքին զորքերի զորամաս:
Ավելի ուշ ոստիկանները Արսինե Խանջյանին ազատ են արձակել և դերասանուհին դրսում բերման ենթարկվածների հարազատներին ասել է, որ ներսում ավելի քան 70 հոգի կան, որոնք իր հետ այստեղ տեղափոխվել էին Խորենացի փողոցից: