▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսենն անընդհատ սիրահետում էր, բայց ես նրան որպես ընկեր էի վերաբերում. Անի Զախարյան

Life.panorama.am-ը գրում է. Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյան  Անի Զախարյանն ու Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ազգային ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրազյանն այսօր նշանադրվել են: «Մեր հարաբերությունները մոտ երեք ամիս է, որ սկսել են լրջորեն զարգանալ: Մինչ այդ, դեռ ամռանից Արսենն անընդհատ սիրահետում էր, բայց ես նրան որպես ընկեր էի վերաբերում: Չէի ուզում շտապել, կանացի բնավորության համաձայն՝ ձգում էի: Բայց, հետո դիրքերս զիջեցի»:

Նշանադրությանը չեն հրավիրվել ծանոթներ ու հարազատներ: Դրա համար Անին իր պատճառներն ուներ. «Դեռ աղջկական տարիքից երազում էի, որ սիրելիիս հետ նշանադրվեմ բոլորի աչքից հեռու: Ինձ համար կարևոր է այդ սուրբ իրադարձությունը, օրհնությունը: Այսքան տարի չեմ շտապել ամուսնանալ, քանի որ ընտանիքին շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում, այն ինձ համար սրբություն է: Ի դեպ, նշանադրությունից հետ ծաղիկներ դրեցի նաև Գայանե վանքում ամփոփված Լուսինե Զաքարյանի շիրիմին, ում շատ էի սիրում, նաև՝ իր ազգանունն եմ կրում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին