Transfer News-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ:
Ֆուտբոլիստը համաձայնվել է շաբաթական 130 հազ. ֆունտ ստերլինգ աշխատավարձին ու թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը կդառնա:
Պայմանագիրը նախատեսված է կնքել 4 տարով։
Հիշեցնենք, որ coal.com պարբերականը գրել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոշոր փոխհատուցում է պահանջում ակումբից՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։
Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան էլ հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը կկայացնի այնպիսի որոշումը որը լավագույնը կլինի նրա կարիերայի համար