Այսօր Երևանի ժամանակով ժամը 23:00-ին տեղի կունենա Եվորպայի Լիգայի եզրափակիչ խաղը Արսենալի և Չելսիի միջև: Խաղն անցկացվելու է Բաքվում: 2 կողմերի երկրպագուներն արդեն ժամանել են Ադրբեջան, սակայն ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Արսենալի երկրպագուներն ավելի շատ են, քան Չելսիինը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական կայքերից մեկը, երեկոյան Արսենալի երկրպագուները սկսել են երգել Բաքվի փողոցներում:
«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուրեք, իսկ հիմա մեկնում ենք Բաքու, որպեսզի տուն վերադարձնենք Եվրոպայի գավաթը»:
Թարգմանելով երգի բառերը՝ կայքի աշխատակիցներն իրենց ընթերցողների համար պարզաբանել են, որ, ամենայն հավանականությամբ, ասելով, որ իրենք եղել են Ղարաբաղում, երկրպագուները հավանաբար նկատի են ունեցել Արսենալն ընդդեմ Ղարաբաղի խաղը Եվրոպայի լիգայում: