▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսենալը պարտվեց հետնապահ Սուոնսիին․ Մխիթարյանը տոնեց իր նորամուտը

Հունվարի 30-ին Սուոնսի քաղաքի «Լիբերտի» մարզադաշտում մեկնարկվեց Անգլիայի պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսի» «Արսենալ» հանդիպումը։  Հետանապահներին հաջողվեց վստահ հաղթանակ գրանցել «Զինագործների» նկատմամբ։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը չէր հայտնվել «Զինագործների» մեկնարկային կազմում։

«Մխիթարյանը պահեստայիններում է, նա դանդաղ է հարմարվում, մենք կտանք նրան շանս հարմարվելու», — հանդիպումից առաջ հայտարարել էր Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։

Հանդիպման 33-րդ րոպեին Արսենալի կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ իսպանացի եզրային պաշտպան Նաչո Մոնրեալը։

Սակայն ընդամենը 1 րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Սեմ Կլուկասը։ Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Հանդիպման 61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապը Պետեր Չեխի կոպիտ սխալի արդյունքում «Սուոնսիի» հաձակվող Ջորդան Այուին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Իսկ 86-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ Սեմ Կլուկասը հանդիպման հաշիվը դարձրեց 3։1՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

Հանդիպումը հայերիս համար թերևս ամենաուշագրավներից էր, քանի որ «Զինագործների» կազմում իր նորամուտն էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 60-րդ րոպեից: Հայ ֆուտբոլիստին հաջողվեց որոշակի ակտիվություն հաղորդել «Զինագործների» հարձակման գծին, սակայն ոչ մի բեկումնային գործողությամբ չկարողացավ աչքի ընկնել։   

Կրած պարտությունից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:  Հետնապահ «Սուոնսին» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ: Նշենք, որ «Արսենալը» հաջորդ հանդիպումը անցկացնելու է փետրվարի 3-ին` մրցելով «Էվերթոնի» հետ: 

«Սուոնսի»-«Արսենալ»` 3:1

Գոլերը` Կլուկաս (34, 86), Այու (61) - Նաչո (33)

 Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին