▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսենալը»՝ Մխիթարյանի՝ Ադրբեջան այցի մասին

Լոնդոնի «Արսենալը» կարևորագույն հարց է համարում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը։

«Մեր ֆուտբոլիստների ու աշխատակիցների անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը, ապա որոշում կկայացնենք», - Evening Standard-ին ասել է «Արսենալի» մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Մխիթարյանի՝ Ադրբեջան այցին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշել է՝ ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ կօգնի Մխիթարյանին վիզա ստանալ և լինել ակումբի հետ։

Հիշեցնենք՝ Մոնակոյում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում  E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին