Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» 26-ամյա կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահայի ծառայություններով, հաղորդում է 101greatgoals-ը:
Զահային գնելու նպատակով զինագործները հնարավոր է վաճառեն Մխիթարյանին: Կոտդիվուարցի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն լոնդոնցիները բավարար միջոցներ չունեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Զահան պահանջում է նաև շաբաթական 130,000 եվրո աշխատավարձ:
Այդ իսկ պատճառով «Արսենալը» ստիպված է վաճառել մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում Մխիթարյանին՝ վերջինիս բարձր տրանսֆերային արժեքի պատճառով: Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառ:
Հայազգի ֆուտբոլիստը զինագործների կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր` ArmSport.am