Հայկական շոուբիզնեսում շատ չեն այն երգիչ-երգչուհիները, որոնց լսարանը լայն աշխարհագրություն ունի։ Այդ քչերից մեկը Արսեն Շախունցն է, ում թե՛ YouTube-յան մեկնաբանությունպերից, թե՛ համացանցում տարածվող հոլովակներից կարելի է հասկանալ, որ նրա երգերը մեծ տարածում ունեն և սիրված են նաև Հայաստանի սահմաններից դուրս։
Շախունցի տեսահոլովակների մեկնաբանությունների հատվածում մեկնաբանություններ են թողնում օգտատերեր՝Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, անգամ՝ Ադրբեջանից։ Երգչի տարբեր կատարումներով կիսվել են մի շարք հանրաճանաչ դեմքեր ևս։ Մեծ մասսայականություն էր ստացել, օրինակ, հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի պարը «Девочка, стоп!» երգի ներքո։ Տարածված տեսանյութում երևում էր, որ հաղորդավարուհին մեծ ոգևորությամբ է պարում, իսկ ինքը՝ Կանդելակին, նշել էր, որ իր պարը նվիրում է եղբորը՝ Ալեկոյին։ Երգչուհիներ Օլգա Բոզովան, Լոբոդան նույնպես Շախունցի կատարիւմներով կիսվել էին իրենց բազմամիլիոնանոց լսարանի հետ։
Շախունցի երգերի մասսայականությունը դրսևորվում է ամենատարբեր հարթակներում։ Նրա «Голубка» կատարումը, օրինակ դարձել է «Упражнение в прекрасном» ֆիլմի սաունդթրեքը, իսկ «Гудбай, до свидания» երգը հնչել է Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդման ընթացքում՝ արժանանալով հանդիսատեսի ոգևորությանն ու դրական մեկնաբանություններին։
Բնական էր, որ նման երգերի նման հաջողություններից հետո, Շախունցի երկրպագուները պետք է անհամբերությամբ սպասեին երգչի համերգներին և, կարծում ենք, ոչ ոքի համար էլ զարմանալի չէ, որ Շախունցի բոլոր համերգները անցնում են անշլագ, և ողջ ընթացքում հանդիսատեսը հավասար ձայնակցում է Շախունցին՝ ամեն անգամ նույն ոգևորությամբ արձագանքելով բոլոր կատարումներին։ Հայկական իրականության մեջ, այդքան հաճախ հանդես գալ համերգներով, այն էլ՝ լեփ-լեցուն դահլիճներում, խոսում է իսկական հաջողության մասին։ Հայաստանի մի շարք համերգասրահներ, Բազմաթիվ համերգներ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Իսրայել, Ուզբեկստան։ Եվ բոլոր դեպքերում հանդիսատեսի բուռն ծափերից ու ոգևորությունից կարելի է հասկանալ, որ Արսեն Շախունցը սիրված և սպասված բացառիկ արտիստներից է։
Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան