Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետը` Արսեն Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Արսեն Հարությունյանը մինչ այս զբաղեցնում էր «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնը: Ձեզ ենք ներկայացնում Հարությունյանի կենսագրությունը.
Ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին Երևան քաղաքում:
2000 թ. ավարտել է Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի Ազգային էկոնոմիկա բաժինը և ստացել տնտեսագետի որակավորում:
1997 - 2001 թթ. «Միավորված բանկ» ԲԲԸ - արտարժութային գործառնությունների բաժնի մասնագետ:
2001 - 2003 թթ. Նոր Նորքի թաղապետարան - առաջին կարգի մասնագետ:
2003 - 2010 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ - ֆինանսական բաժնի տնտեսագետ, այնուհետև առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական վարչության պետի տեղակալ:
2010 թ. հայ-գերմանական «MVV Decon» LLC - «MVV Energy» LLC - «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ կոնսորցիում - ջրային ընկերությունների ֆինանսական փորձագետ:
2010 - 2011 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ - ՋԸԿ վարչության պետի տեղակալ, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ ֆինանսական գծով տեղական տնօրեն:
2011 - 2012 թթ. «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ - տնօրենի տեղակալ կոմերցիայի գծով:
2012 թ. դեկտեմբերի 26-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն:
2013 թ. հուլիսի 15-ից «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն:
Երկու գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: