▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Գրիգորյանն ու Արփինե Գաբրիելյանը դուետ են պատրաստում

Life.panorama.am-ը գրում է.Արսեն Գրիգորյանը`«ռոմանսների Արսենը», այս օրերին բուռն գործունեություն է ծավալում: ««Վաղարշապատ» խմբի հետ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատրաստում ենք նոր երգ՝ Հայաստանի մասին: Երգի վերջնական անունը դեռ չենք որոշել, հնարավոր է այն անվանենք  «Հայաստան, տունն ես հայերի»: Երգը կատարելու եմ ես՝ խմբի անդամների հետ միասին»,- նշեց երգիչը:

Արսեն Գրիգորյանի երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով նոր երգ է պատրաստվում նաև Սոնա Ռուբենյանի համար. «Ես զբաղված եմ այս երգի երաժշտական պրոդյուսինգով: Այնպես որ, գործիքավորումը նույնպես ինձ է վստահված: Երգը կոչվում է «Աղքատ, թե հարուստ»:

Ի դեպ, երգիչ-երգահանը նոր ու հետաքրքիր զուգերգով կներկայանա երկրպագուներին: Զուգերգը կլինի երգչուհի-դերասանուհի Արփինե Գաբրիելյանի հետ: Կոչվում է «Երջանիկ եմ, որ կաս»: Երգը սիրո մասին է: Խոսքերի և երաժշտության հեղինակն Արսենն է: «Մեզ մոտ արդեն դուետները շատ-շատ են, «ծեծված»  թեմա են: Այդ պատճառով, երբ որոշում եմ տեղացի երգիչներից որևէ մեկի հետ դուետ ձայնագրվել, պարտադիր ընտրում եմ այնպիսի մեկին, ով հետաքրքիր է հանրությանը: Արփինեին ընդամենը մեկ անգամ եմ լսել երգելիս, այն էլ տարիներ առաջ: Երգը նորից ես էի գրել, կոչվում է «Սերը»: Մարդիկ նրան ավելի շատ ճանաչում են որպես դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի: Ես շատ եմ հավանում իր ձայնը, նաև արտաքնապես գեղեցիկ աղջիկ է: Համոզված եմ, որ շատ կսազի այս երգին: Դեռևս ձայնագրության պրոցեսի մեջ ենք, բայց կարծում եմ մեր երգը կունենա նաև տեսահոլովակ»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:

Երգիչը որոշել է նաև ետ չմնալ դաշտում տիրող նորաձևությունից: «Քանի որ վերջին ժամանակներս մեր բոլոր երգիչներն իրենց երգերով շնորհավորում են ծննդյան տոները, որոշեցի ես էլ իմ՝ նմանատիպ երգն ունենալ ու գրեցի խոսքերն ու երաժշտությունը: Երգը գրեթե պատրաստ է, հավանաբար կանվանեմ «Տոնդ շնորհավոր»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին