Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին ներկայացվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի դիմումը, ով Կնյաժիչիում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո մեկնել է Կանադա և այդպես էլ չի վերադարձել Ուկրաինա: Ցարյովի խոսքով Ավակովը վախենում է բնակարանային գողության հանցավոր սխեմայի հրապարակայնացումից, որում մասնակցել են զոհված ոստիկանները: