Վենետիկի Palazzo Pisani Revedin-ում բացվել է Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Անտիկյան ցուցասրահն ու Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 5-ը՝ ժամը 10:30-13:30 և 14:30-18:00 ( երկուշաբթի՝ փակ):
Հիշեցնենք, որ անցած տարի Իտալիայի Աոստա քաղաքի Սեն-Բենին կենտրոնում տեղի էր ունեցել Արշակ Սարգսյանի «Հրեշտակներ և դևեր» խորագրով ցուցահանդեսը։
Արշակ Սարգսյանն, արվեստագետների խոսքով, դասական աշխարհի ոգին համադրում է ժամանակակից տարրերի հետ՝ ստեղծելով սյուրռեալիստական կերպարներ՝ իրականության և երևակայության միջև։