▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Սադոյանը գտել է խնդրի լուծման ձևը. արտաքսե՛լ Սեֆիլյանին

«Հանրապետությունում տիրող իրավիճակը շատ բարդ է: Սոցիալ-տնտեսական վիճակին գումարվել է նաև տարածքների հանձնման հարցը: Դժգոհության մեծ ալիք կար այստեղ և Արցախում և կռվող տղաներից շատերը մտածել են՝ ո՞նց, մեր արյան վրա խա՞չ են քաշում: Իմ կարծիքով՝ «Սասնա ծռեր» խմբի քայլը մի քիչ անխոհեմ էր, շատ հանգամանքներ հաշվի չէին առնվել, իզուր տեղը զոհ ունեցանք: Ակնհայտ է մեկ բան՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի նոր բախումներ չլինեն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, հավելելով, որ նուրբ, հստակ լուծումներ ինքն էլ դեռ չի գտել, ուստի բանակցությունները պետք է շարունակվեն.

«Համաժողովրդական ալիքը պետք է թույլ չտա, որ հայը հայի արյունը թափի, իսկ, եթե խնդիրը վերաբերում է Սեֆիլյանին, նա էլ ծնունդով Հայաստանից չէ, թող ազատ արձակեն, արտաքսեն, ինչ ասեմ: Չարժե նրա պատմությունը սարքել այնպես, որի համար մարդիկ մեռնեն»,-հարցի լուծման իր գաղափարն առաջարկելով նշեց Արշակ Սադոյանը:

Asekose.am-ի թղթակցի  հարցին, թե Սեֆիլյանին ինչի՞ համար պետք է արտաքսեն ու դա ի՞նչ հարցի լուծման ձև է, Արշակ Սադոյանը պատասխանեց.

«Ես փորձում եմ լուծման ձևեր գտնել.ավելի լավ է արտաքսել, քան ձերբակալել: Հասկանո՞ւմ եք, ասում են՝ այդ քո խումբը չէ՞ր որ մարդ սպանեց»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում պետք է Սուրեն Խաչատրյանին ու մյուսներին էլ արտաքսեն, Արշակ Սադոյանը հորդորեց հանցագործներին ու հերոսներին մի շրջանակի մեջ չդնել ու չխառնել իրար:

 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին