▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազներ Չարլզը և Ուիլյամսն ապրիլի 24-ին կայցելեն Թուրքիա

Ըստ տեղեկությունների` արքայազներ Չարլզը և Ուիլյամսն ապրիլի 24-ին կայցելեն Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ներկ են լինելու մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից տվյալ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս մերժել էր հրավերը` նշելով, որ այդ միջոցառումն ընդամենը  համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է:

Նշենք նաև, որ որպես հետգրություն Սերժ Սարգսյանը գրել էր, որ դեռևս մի քանի ամիս առաջ նա հրավիրել էր Ռեջեփ Էրդողանին  Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը և ավելացրել, որ Հայաստանում ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին