▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանի համար ԱԺ-ում մի քանի աշխատանքի մասին է խոսվում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ հրաժեշտ տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչն այդքան էլ կառավարության ղեկավարի սրտով չէր։ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ ապարդյուն պայքարում էր, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը մնա իր պաշտոնում։

Սերժ Սարգսյանը որոշել է, որ արդարադատության նախարարը պետք է իր մարդը լինի, իսկ Արփինե Հովհաննիսյանը պետք է անցնի խորհրդարանական պատասխանատու աշխատանքի։ Արփինե Հովհաննիսյանի համար ԱԺ-ում մի քանի աշխատանքի մասին է խոսվում ՝ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նույնիսկ ԱԺ նախագահ։ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում այս պաշտոնների մասով չի կայացրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին