Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փոքրիկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ փոքրիկ դստեր՝ Արփիի հետ խաղում են իրենց առանձնատան պարտեզում: Նրանք «Կարմիր գլխարկ» տիկնիկային ներկայացումն են բեմադրել:
Փոքրիկ Արփին հերթով հանում է հեքիաթի հերոսներով տիկնիկներին եւ մայրիկի հետ դերերով կարդում հեքիաթը: Աննա Հակոբյանը տեսանյութին կից «Մամա եւ Արփի VS/ՎիԷս աշխատանքային այցեր/սթրեսներ» գրառումն է կատարել: Հիշեցնենեք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկշաբաթյա այցով գտնվում էր ԱՄՆ-ում եւ օրերս է վերադարձել այնտեղից: