▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Գաբրիելյանը՝ Սոս Ջանիբեկյանի հետ համբույրի և «Սկոտչ & Whiskey» ֆիլմի բաց տեսարանների մասին

BlogNews.am-ը գրում է, որ «Սկոտչ & Whiskey» ֆիլմի մասին պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհի Արփի Գաբրիելյանն այս ֆիլմում առաջին անգամ ներկայանում է բաց տեսարաններում։ Դերասանուհին նկարահանվել էր ներքազգեստով։

Արփին ասաց, որ մեծ դժվարությամբ է համաձայնել այդ տեսարաններին։ «Արշոն ինձ խոստացավ, որ եթե նկարահանվելուց հետո ինչ-որ բան դուրս չգա, տեսարանը դուրս կգա ֆիլմից։ Նա այն ռեժիսորն է, որ պատրաստ է կոմպրոմիսի գնալ դերասանի հետ։ Արշոն կարողացավ շատ ճիշտ ու նուրբ ներկայացնել այդ բաց տեսարանները թե՛ իմ, թե՛ Լուիզայի դեպքում»,- ասաց Արփին։

Ինչ վերաբերում է իր և Սոս Ջանիբեկյանի համբույրի տեսարանին՝ Արփին ասաց, որ չի ցանկանում բացահայտել՝ այն բեմադրվա՞ծ էր, թե՞ ոչ։ «Յուրաքանչյուրը թող հասկանա այնպես, ինչպես կհասկանա»,- նշեց նա։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին