▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջություն ու խաղաղություն բոլոր հայ ընտանիքներին. Մեկնաբանում են հայ հայտնիները

Life.panorama.am-ը գրում է.Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Ընտանիքն այն անկյունն է, որը վեր է ամենից, այստեղ հարկավոր է միայն առողջ մթնոլորտ և անկեղծ սեր, այստեղ քեզ հասկանում և միշտ սպասում են: 

 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանըմեզ հետ զրույցում միանալով շնորհավորանքներին՝ նշեց. «Թե ինձ համար ի՞նչ նշանակություն ունի ընտանիքս, բառերով չեմ կարողանա ասել, բայց այն, որ ընտանիքս իմ կյանքում առաջնային տեղում է, դա հստակ է: Երբ ընտանիք ես կազմում, պետք է ամեն բան երկրորդ պլան մղվի, եթե իսկապես ուզում ես ունենալ կայուն ընտանիք: Նման  ընտանիք ունենալու համար, պետք է լինես հանդուրժող, զիջող և պահպանող, պետք է կարողանաս ուշադրությունդ ու սերդ հնարավորինս կերպով ամեն օր փոխանցել ընտանիքիդ: Լավ ընտանիք ունենալը լուրջ աշխատանք է, և կարծում եմ, ընտանիքում կինը պետք է լինի ավելի զիջողի դերում, որպեսզի պահի այն, ինչ- ունի»: Երգչուհու համար կատարյալ ընտանիք ունենալու գրավականը սիրուց առաջ հարգանքն է. «Գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ համար մինչև սերը պետք է լինի հարգանք, որը ամենագերագույն խնդիրն է լուծում ընտանիքում: Եթե ընտանիքում կա հարգանք, որի կողքին էլ կա սեր, ապա այդ ընտանիքում վատը մուտք չի գործի, հարգանքը գլխավոր սյունն է»,- ընդգծեց նա և հղեց իր բարեմաղթանքները աշխարհի բոլոր ընտանիքներին. «»:

 Ի տարբերություն Զարուհի Բաբայանի՝ դերասան, հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի համար ընտանիքի գլխավոր արժեքը սերն է. «Կատարյալ ընտանիք ունենալու համար առաջին հերթին պետք է սիրել իրար, սերը ամենամեծ գրավականն է այս հարցում: Յուրաքանչյուր ընտանիք պետք է սիրով լցված լինի, այստեղ հարկավոր է ամուսինները գնան փոխզիջումների, նրանք պետք է ոչ միայն իրենց ներսում սիրեն իրար, այլև կարևոր է, որ արտահայտեն այդ սերը՝ ցույց տալով բոլորին ու դրանով օրինակ ծառայեն շատերի համար: Նման ընտանիքում մեծացող երեխան ևս սիրով է լցված լինում ու բարի մարդ մեծանում»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի համար գլխավորը ընտանեկան առողջությունն է. «Ընտանիքը այն բազան է, այն խաղաղությունը, որից ամեն ինչ է սկսվում՝ աշխատանքդ, ընկերներդ, առօրյադ, ամեն առավոտն ու երեկոն: Եթե ընտանքիդ առողջ չի, ուրեմն այդ ամենը անդրադառնում է քո կյանքի վրա, եթե առողջ է, ուրեմն դու առողջ մարդ ես ընդհանրապես: Բոլորի ընտանիքներին առաջին հերթին այդ առողջությունն ու խաղաղությունն եմ մաղթում: Իսկ բալիկները այդ ընտանիքի ամենակարևոր մասն են: Ընտանիք պետք է կազմել այն ժամանակ, երբ հստակ որոշում ունես, որ հաջորդ քայլդ շատ արագ երեխա ունենալը պետք է լինի, եթե զույգերը չունեն նման մտադրություն, ուրեմն թող սպասեն այնքան, մինչև հասունանա այդ պահը ու նոր ամուսնանան: Շատ կցանկանամ, որ աշխարհի բոլոր ընտանիքներում բարձր ձայն չլինի և մշտապես հանգստություն տիրի»:

 Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ՝ ռոմանսների Արսենը տեղեկանալով, որ այսօր ընտանիքի միջազգային օրն է, մեզ հետ զրույցում նշեց, որ այսուհետ իր ընտանիքի հետ միասին ամեն տարի կտոնի այս օրը և հղեց իր բարեմաղթանքները. «Ընտանիքը մարդու կյանքում ամենակարևոր բանն է, որ պետք է ունենալ իրական երջանկության համար: Եթե այսօր երջանիկ լինելու համար շատ բաներ կապում ենք գումարի հետ, ապա ընտանիքն ու առողջությունը միակ բանն են, որ ոչնչի հետ կապված չեն: Ընտանիքում կարևորը առողջ մտածելակերպն է, որում կլինեն շատ բալիկներ. Փառք Աստծո ես ունեմ այդ ընտանիքը և երջանիկ եմ այդ մտքի համար: Շնորհավորում եմ բոլորին այս օրվա հետ կապված»:

 Իսկ ահա ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, միանալով շնորհավորանքներին, նշեց. «Ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհի ամենամնայուն արժեքը հենց ընտանիքն է: Անկախ ազգությունից, սեռական պատկանելիությունից, հասարակության մեջ գրավված դիրքից, ցանկացած  մարդու ձևավորման համար ամենակարևորը ընտանիքի դպրոցն է, որտեղ նա ծնվում, մեծանում ու դառնում է մարդ, և այնուհետու իր սովորածն ու պատկերացրածը արմատացնում է իր իսկ ստեղծած ընտանիքում: Հետագայում քո ընտանիքը ստեղծելու հարցում շատ կարևոր է, թե ինչ ընտանիքում ես մեծանում, իհարկե, բացառություններ լինում են, երբ ընտանիքում վատը տեսնելով երեխաները փորձում են չկրկնել ծնողների սխալ փորձը, բայց հիմնականում ինչ տեսնում են, այն էլ սովորում են»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին