▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության փոխնախարարները՝ հարվածի տակ.«Իրավունք»

«Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ Առողջապահության նախարարությունում հնարավոր են պաշտոնանկություններ՝ փոխնախարարների մակարդակով։ Մասնավորապես, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱՆ նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին և «տհաճ» զրույց ունեցել։ Նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ նմանատիպ զրույց կամ պաշտոնից հեռանալու ակնարկ արվել է նաև ԱՆ փոխնախարարներից Գագիկ Միրիջանյանին։ Ուստի՝ վերոհիշյալ տեղեկության իսկության մեջ համոզվելու համար փորձեցինք հետաքրքրվել անձամբ պարոն Միրջանյանից, ով նշեց, որ շատ զբաղված է և միայն կարճ հետևյալ պատասխանը տվեց. –Ոչ։ ՀՕ Նկատենք, որ Գագիկ Միրջանյանը այն փոխնախարարն է, ով մինչև վերջին պահը մնացել է Տուլայում՝ վթարից տուժածների կողքին՝ բոլորին խիստ հսկողության ներքո պահելով, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շուրջ տասը օր եղել է Գորիս քաղաքում՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին