▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը 01 99-ի մոտիվներով, կամ՝ Դու հաստա՞տ չես պատվաստվել պապիլոմայի դեմ

Օրերս Ծաղկաձորում լրագրողների ներկայությամբ հայրենի առողջապահության նախարարությունը ցուցադրաբար կատարել է Գարդասիլ պատվաստանյութի առաջին ներարկումը: Ի դեպ, պատվաստվել են բժիշկների աղջիկները՝ ասես ապացուցելով տվյալ պատվաստանյութի անվտանգությունը և փորձելով փարատել պապիլոմա վիրուսի ընդդիմախոսների կասկածները: Սակայն ամենազավեշտալին այն է, որ այդ օրը միաժամանակ մեր որոշ գործընկերներ պատվաստվել են գրիպի դեմ: Շատ խորամանկ առողջապահության նախարարությունն էլ երևի որոշելով, որ իր ունեցած նկարները քիչ են, կամ ավելի արժանահավատ է ճանաչված լրագրողի դեմքով ներկայանալ պատվաստելու քարոզչությունը իրականացնելու համար, վերցրել և գրիպի դեմ պատվաստված մեր գործընկերուհու նկարն է դրել Գարդասիլի նյութում:

Ատոմ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին