▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարին կփոխեն, նախկինը կվերադառնա


«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում:

Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ եւ ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Ըստ ոլորտի մասնագետների, նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, եւ հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորը անդունդ գլորվող առողջապահական համակարգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին