Մամուլում այսօր տարածված լուրերի համաձայն շաբաթ օրը Առնո Բաբաջանյան համերգասրասհում ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում բացի ժողովրդական երգերից, հնչել են նաև աղանդավորական` մասնավորապես «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդին պատկանող երգեր:
Սա շատերին հիմք էր տվել կասկածելու, որ երգչուհին համալրել է «Կյանքի խոսքի» շարքերը:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում այս կասկածը հերքեց «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը: «Երգչուհին մեր եկեղեցու անդամ չէ»,- ասաց նա` հավելելով, որ տեղյակ չէ, թե երգչուհու կազմակերպած համերգին ինչ երգեր են հնչել: