Ժնևում շարունակվում է ՖԻԴԵ-ի գրան պրիի խաղարկության երրորդ փուլի մրցաշարը:
3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց միանձնյա առաջատար Թեմուր Ռաջաբովի հետ: 25-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:
3 տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր և կես միավորով է հետ մնում Ռաջաբովից: