Լեւոն Արոնյանը չորորդ անընդմեջ հաղթանակը տարավ Գերմանիայում շարունակվող Grenke Chess Classic շախմատային մրցաշարում: 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարի մրցակիցն էր չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆան, որին Արոնյանը հաղթեց 42-րդ քայլում։
Լեւոն Արոնյանը 5 միավորով միանձնյա առաջատարն է:
Մեյեր-Լագրավ և Կարլսեն-Նայդիչ զույգերը խաղացել են ոչ ոքի։ Շարունակվում է Կարուանա-Բլուբաում պայքարը։ Կարլսենը 3․5 միավորով 2-րդն է։ Անգամ Կարուանայի հաղթանակի դեպքում Արոնյանը կշարունակի գլխավորել աղյուսակը։
Վաղը տեղի կունենան վերջին տուրի խաղերը։