ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը 54-րդ քայլին սևերով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։
Այս հաղթանակի շնորհիվ Լևոնը, վաստակած 4,5 միավորով, հավասարվեց 1-ին հորիզոնականը կիսող Վիշվանաթան Անանդին և Մաքսիմ Վաշյե Լագրավին։