Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգերում անցնող գերմրցաշարի 2-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հանդեպ: 2 տուրերից հետո մեր շախմատիստի ակտիվում 1.5 միավոր կա: 2-րդ տուրի մյուս պարտիաներում Կարլսենն ու Անանդը, Տոպալով ու Ռաջաբովը կիսեցին միավորները: Այժմ ընթացքում են Վան Հաո-Սվիդլեր ու Համմեր-Կարյակին հանդիպումները: Աղբյուրը` sport.am