Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Քառորդ եզրափակչի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Առաջին պարտիայում Արոնյանը հաղթել էր, և դիմակայության արդյունքը դարձավ 1,5-0,5:
Այսպիսով, Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Պյոտր Սվիդլեր դիմակայության հաղթողին: