Esem.am-ը գրել է, որ հոկտեմբերի 5-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում երգչուհի Արմինկան մկրտել է 4-ամյա որդուն` Ալեքսին: Երեխայի կնքահայրը եղել է երգիչ Արման Աղաջանյանը:
Արմինկայի փոխանցմամբ` փոքրիկի մկրտությունը կայացել է հիմա այն պատճառով, որ այս շրջանում Արմանը Հայաստանում է: «Ավելի վաղ ես կարող էի ԱՄՆ-ում կազմակերպել կնունքի արարողությունը, սակայն ուզում էի, որ որդիս մեր հայրենիքում մկրտվի: Նրան Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Դանիելն է մկրտել,- ասել է Արմինկան ու հավելել, որ Ալեքսն այնպես է ընկալել մկրտությունը, կարծես մեծ մարդ լիներ: - Ուզում էի, որ Ալեքսն ավելի շուտ մկրտվեր, սակայն երբ եկեղեցում տեսա, թե ինչ լրջությամբ է ընկալում արարողակարգը, հասկացա, որ նա կնքվեց ճիշտ ժամանակին»: Արմինկայի համոզմամբ` դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքը հաճախ է խոսել որդու հետ: Երգչուհին, ով այժմ ժամանակի զգալի մասը տրամադրել է Ալեքսին, նրան նախապատրաստել էր մկրտությանը. «Շատ փոքր ժամանակվանից Ալեքսն արդեն գիտեր` ով է Աստված»:
Առավել մանրամասն` այստեղ