▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինե Օհանյան. «ՆՄԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՆ ԻՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՉԵՆ ԱԶԴՈՒՄ»

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ժամեր առաջ «Ֆեյսբուքում» իր դեմ սկսված «կատաղի հարձակումները» ամենևին էլ չեն ազդում իր տրամադրության վրա:

Արմինե  Օհանյանը նաև ընդգծեց, որ ինքը սովոր է նման հարձակումների և սա սոցցանցում իր դեմ իրականացվող հերթական արշավն է:

Նշենք, որ պատմությունը սկսվել է այն բանից հետո,  երբ Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարեց այն մասին, որ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը իրեն նամակ է գրել «Ֆեյսբուքի» միջոցով և վիրավորել է: «Այսպիսի նամակ ստացա նոր Արմինե Օհանյանից: Մակարդակ եմ ասել)))», -գրել է Պ. Ղազարյանը և ներկայացրել Ա. Օհանյանի նամակը, որում մասնավորապես ասվում է.
«Լսի՝ լակոտ, ես քեզ արգելում եմ իմ թերթը կարդալ։ «Հրապարակը» քո նման ծախու ու հիվանդ հիմարների համար չի նախատեսված... եթե մի անգամ էլ անունս օգտագործեցիր, քո պատին մի բան դրեցիր՝ ոսկորներդ չես հավաքի... հետո չասես՝ չզգուշացրի...»։


Արմինե Օհանյանի հրապարակումից մի քանի ժամ առաջ  Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր «Հրապարակի»՝ «Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Գագիկ Ծառուկյանը և Վարդան Օսկանյանը» վերնագրով այսօրվա հրապարակումը՝ գրելով. «Հավանաբար Արմինե Օհանյանը այդ ժամանակ եղել է դեղձի ծառի վրա պախկված»:

Պետրոս Ղազարյանի և Արմինե Օհանյանի միջև կոնֆլիկտը սկիզբ է առել այն ժամանակ, երբ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե հավաստի տեղեկությունների համաձայն Արմինե Օհանյանը մահացել է:

Ի դեպ, երկու լրագրողների կոնֆլիկտի  արձագանքել են  համացանցի օգտատերերից շատերը,որոնցից մի քանիսը նաև վիրավորական բնույթ էին կրում.:

Իսկ գրառում կատարողներից` Զոհրաբ Եգանյանը, մասնավորապես, գրել է.
«Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի և Կենտրոն Հ/Ը հաղորդավար Պետրոս Ղազարյանի վեճը ճիշտ կլինի հարթեն հենց իրենք, անձնական զրույցում: Քանի որ Արմինե Օհանյանը ոչ թե հրապարակային, այլ անձնական նամակ է ուղարկել Պետրոս Ղազարյանին, իսկ Պետրոս Ղազարյանն էլ հրապարակել է այն, ուստի կհամարեմ, որ սա երկու լրագրողների միջև առկա հակասություն է, որին խառնվելու իրավունք չունի մեզանից ոչ ոք: »

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին