▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենչիկի համերգը բոյկոտող անձը պարզաբանում է իրավիճակը

Պատասխանում եմ բոլորիդ: Իմ բոյկոտը նրանում է կայանում, որ ես չեմ սիրում այդ մարդու չակերտավոր ասված արվեստը եւ չեմ գնում նրա համերգին, ու նրան չեմ հարստացնում: Դուք ուզում եք, գնացեք ուզում եք մի գնացեք, ինձ համար միեւնույն է: Ես ոչ մեկին չեմ հորդորել որ չգնա, ոչ մեկին չեմ պարտադրել, ես իմ տեղն եմ խոսում: Ինչ վերաբերվում է բարեգործությանը, ապա ասեմ որ նմանատիպ անտաղանդների համերգին գնալով չէ, որ բարեգործություն ես կատարում, այն մարդիկ ովքեր հատուկ բարեգործության համար էին գնալու կարող են այդ գումարը պարզապես փոխանցել մի անապահով կամ հիվանդ երեխայի հաշվեհամարին, որոնք բազմաթիվ են ֆբ-ում ու ստեղ սութի հայրենասեր եւ բարեգործ մի ձեւացրեք Ձեզ: Վերջում մի հարց ուղեմ ձեզ, ով կարող է թող պատասխանի:

Ձեզանից քանիս՞ն է վստահ որ ամբողջ հասույթը ուղղվելու էր բարեգործությանը, ի՞նչ է տալիս նմանատիպ անտաղանդների համերգը մեր ազգին, ի՞նչ է շահում մեր փոշիացող արվեստը այսպիսի մարդկանցից, ի՞նչու. ես պետք է հարստացնեմ նրան, ի՞նչ է նա սովորեցնում մեր երեխաներին: Այսօր բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ովքեր այս կամ այն ինքնակոչ ու անտաղանդ մարդկանց պատճառով չեն կարողանում իրենց ցույց տալ, քանիսի՞ն եք ճանաչում եւ քանիսի՞ն աջակցում: Եթե այդքան մտահոգ եք Ձեր գումարները ուղղեք նրանց կողմը եւ օգնեք որ չմեռնի մեր մշակույթը: Որ կիսամերկ աղջիկներով տեսահոլովակի փոխարեն, հայկական մշակույթը քարոզող եւ հայ կնոջ կերպարը մարմնավորող տեսահոլովակներ ցուցադրվեն, որ չփչանա մեր սերունդը: Իսկ եթե պայքարի լավ միջոցներ գիտեք, խնդրեմ կիսվեք եւ կմիանամ Ձեզ: Չեմ անդրադառնում մի քանի կատարյալ անկատարների, մնաք բարով...

Վահան Լուլուկյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին