▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը. «Հրապարակ»

«Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ծանր է տանում պաշտոնանկությունը։ Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ և խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։ Մեր տեղեկություններով, Վեհափառը մերժել է, որից հետո նա վիշտը փարատելու ձև է գտել՝ ցուցադրական վիրահատություն-փիառ ակցիաներ է անում։ Մինչդեռ բոլորը գիտեն, որ Մուրադյանը որպես բժիշկ այնքան էլ հայտնի չէ, ու նրա մասին հիշում են որպես կաթողիկոսի «հովանավորյալ», ինչի շնորհիվ էլ նախարար էր դարձել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին