▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ առողջապահության նախկին նախարար ԱրմենՄուրադյանը դեռեւս Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը: Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված Էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաեւ Դավիթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր: Այսօր մեր զանգին ի պատասխան` պոլիկլինիկայից ասացին, որ Բարսեղյանն արդեն տեղափոխվել է համալսարան՝ աշխատանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին