Դերասաններ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհին` Անժելան, ով բավականին մեծ հայտնիություն է վայելում ինստագրամում, պատրաստվում է մայրանալ, հայտնում է ՍթարՆյուզ-ը:
Անժելան ֆոտոշարք է իրականացրել, որով էլ ցանկացել է հայտնել բարի լուրը:
Նշենք, որ Անժելան և նրա կյանքի ուղեկիցն ամուսնացել են մեկ տարի առաջ՝ նեղ ընտանեկան միջավայրում․ նրա ընտրյալը Հովսեփ Հարությունյանն է, ով Անժելայի հասակակից է։