Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Գրիգորյան Արմենը... ուղղակի ողբերգություն է. մարդը հարսանիք Շուշիում անելով՝ Շուշի կորցնող արցախցին է, ձեռքերն արյան մեջ են: Արմեն Գրիգորյանի տեղը ամեն օր գետինն եմ մտնում: Ես ծանոթ արցախցիներ ունեմ, բարձրաստիճան զինվորականներ, վարվելակերպի, հայացքի փոփոխություն եմ տեսել պատերազմից հետո: Բայց ես նայում եմ Գրիգորյան Արմենին՝ կարծես ոչ մի բան չի եղել էդ մարդու համար»,- «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ ամեն օր ավիրվում է երկիրը, բայց վարչապետի ու նրա թիմակիցների մոտ «նույն փողկապն է, հանդարտությունը»: |